Ուկրաինացիների վրա փորձարկում են անում և սպանում հենց իրենց՝ Ուկրաինայի իշխանությունները․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Կիևի իշխանություններին մեղադրել է ուկրաինացիներին սպանելու, նրանց վրա փորձարկում անելու մեջ։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, որի հեռարձակումը հասանելի է եղել YouTube-ում։
Այսպիսով դիվանագետն արձագանքել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հայտարարությանը, թե Կիևը հրավիրել է արևմտյան զենք արտադրողներին «ռուսական բանակի դեմ իրական մարտական պայմաններում փորձարկելու համար»։
«Կիևի ռեժիմի պաշտպանության նախարարը պատկերացում չունի, որ Ուկրաինայի քաղաքացիները, ուկրաինացիները կռվում են Ուկրաինայի զինված ուժերում։ Նրանց մասին Զելենսկին ամեն օր խոսում է։ Նա պատկերացում չունի՞, որ այդ զենքերը փորձարկվելու են»,- նշել է նա և հավելել, որ ԱՄՆ-ն ևս սրում է ուկրաինական հակամարտությունը և նպաստում Ռուսաստանի ռազմավարական պարտությանը։