Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրականացնել 2022թ․-ի պլանը․ զորավարժությունները շարունակվում են մեծ թափով (լուսանկարներ)
2022 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի և Թուրքիայի ինժեներական զորքերը պարբերաբար անցկացնում են տեսական և գործնական պարապմունքներ՝ անձնակազմի մասնագիտական մակարդակն էլ ավելի բարձրացնելու նպատակով։ Այս մասին գրում է Oxu.az-ը՝ հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությանը։
Թուրքիայի զինված ուժերի մասնագետների մասնակցությամբ անցկացվող ուսումնական պարապմունքներին հատուկ նշանակված ինժեներական ճամբարի զինվորականները կատարելագործում են ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերման և մաքրման իրենց հմտությունները ականորսիչների օգնությամբ։
Զորավարժությունների հիմնական նպատակն անձնակազմի մարտունակության բարձրացումն է` զինվորականներին ինժեներական և ամրությունների տակտիկական և տեխնիկական բնութագրերի և դրանց օգտագործման կանոնների վերապատրաստման միջոցով: