Մենք Հայաստանից կոնկրետ քայլեր ենք ակնկալում․ Թուրքիայի ԱԳ նախարար
Թուրքիան խաղաղություն է ցանկանում Հարավային Կովկասում, իսկ Ղարաբաղում հաղթանակից հետո Ադրբեջանի առաջարկներն ու մեր դիրքորոշումն ակնհայտ են: Այս մասին «TRT Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա հիշեցրել է, որ տարբեր ժամանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպումներ են տեղի ունեցել՝ Մոսկվայում և Բրյուսելում։ Բացի այդ, ստեղծվեցին սահմանների սահմանազատման հանձնաժողովներ, առաջ քաշվեց խաղաղության համաձայնագրի առաջարկ։
«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան այս հարցում անկեղծ են։ Մենք ուզում ենք կոնկրետ քայլեր տեսնել Հայաստանից։ Մենք այդ գործընթացը համակարգում ենք Ադրբեջանի հետ, քանի որ մենք մեկ ազգ ենք, երկու պետություն»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։