Հունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է. Խաչիկ Գալստյան
Ադրբեջանը «քարտեզագրել է» ՀՀ ընտրատեղամասերը. Գեղամյանի ահազանգը
Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Արամ Սարգսյանը դիմում է տանում ԿԸՀ. «Ուժեղ Հայաստան»–ը կզրկվի՞ գրանցումից. ուղիղՌումինիայի նավահանգստում ռազմածովային անօդաչու թռչող սարք է պայթել«Լրագրողների անձնական հեռախոսներն ի՞նչ կապ կարող են ունենալ քրվարույթի հետ». փաստաբանՔննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ (տեսանյութ)Ազովի ծովում նավերի վրա անօդաչուների հարվածի հետևանքով զոհվել են ադրբեջանցիներՆոր մանրամասներ՝ Արման Սահակյանի գործից. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է տարածել (տեսանյութ)«Երևանի գինու օրերին» փողոցներ փակ կլինենԱրմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել«Եթե Նիկոլին լսենք, պիտի կшխվենք բոլորս, որ երկիրն ազատվի, տա թուրքերին». հարցում ԼոռիումՔվեարկության օրն արգելվում է ընտրատեղամասերի հարակից տարածքներում խմբերով հավաքվելը․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելԻսրայելը զորք է տեղակայել Ադրբեջանի տարածքում. Վարուժան ԳեղամյանԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ումԹրամփը կողմ է Պուտին-Զելենսկի հանդիպմանըՔՊ-ի աջակիցների մեքենան վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ)ՌՈ-ն զինապարտին ծանուցագիր հանձնելու լիազորություն չունի, բանակն էլ փորձադաշտ չէ... բաց նամակ ՊապիկյանինՎարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է կատարել իշխանության յուրացում․ ՔԿ (տեսանյութ)Այսօր կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունըՔաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի. ՆԳ նախարարԿոտայքում բախվել են «Opel»-ն ու «SHACMAN» բեռնատարը. կա վիրավորՄի՛ վախեցեք, Դուք նույնպես արժանի եք փոփոխությունների. Սամվել Կարապետյանը՝ պետական աշխատողներին (տեսանյութ)Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. ՊետդեպԿոչ ենք անում քվեարկել 5 քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունԹիմում այժմ քննարկում ենք, թե որն է կուսակցությանը մրցապայքարից հանելու շեմը. Իոաննիսյանը քննարկում է «Ուժեղ Հայաստանին» մրցապայքարից հանելու հարցըԺողովուրդը ուրախ է, որ տեսավ ընդդիմության համագործակցություն, միասին փակելու ենք այս խայտառակ էջը. Արման Թաթոյան (տեսանյութ)Աբբաս Արաղչին բացատրել է, թե ինչու Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի երևումԱրամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համարԿրիչ են մտցրել համակարգիչս, չգիտեմ՝ ինչ են ավելացրել կամ վերցրել, բոլորիս հեռախոսները առգրավել են․ Նելլի Ավետիսյան (տեսանյութ)Եթե ընտրություններն անարդար լինեն՝ հարցվածների կեսից ավելին փողոցային պայքարին կողմ է911 մլն դրամ՝ արտասահմանյան այցերի համար․ ի՞նչ արդյունք են տվել պատգամավորների գործուղումները. Hetq.am
11 հեռախոս առգրավված է, տարել են 2 համակարգիչ. ArmatMedia-ում լարված վիճակ է
Սենյակ մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները. «Armat Media»-ի խմբագիր
Խորհրդարանական այս ընտրություններում պետք է մեկուկես միլիոն ձայն. Գագիկ ԾառուկյանՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈւ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգըՌեժիմը դիմում է իրեն հարիր միակ գործիքին՝ ճնշումներին, ինչը կարող է հանգեցնել բռնությունների և ձերբակալությունների նոր ալիքի․ Աբրահամյան«Անպայման գնացեք քվեարկության, և ընտրեք ցանկացածին՝ բացի դրանից». Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց Աշոտյանի ուղերձըՈՒՂԻՂ. Ի՞նչ է կատարվում ArmatMedia-ի խմբագրությունում այս պահինԱյն, ինչ կատարվում է այս պահին Armat Media-ի խմբագրությունում պարզապես անթույլատրելի է, ազատ խոսքի դեմ արշավ է սա․ խմբագիր«Ինձ մի հատ ենթաշտաբի փող են տալիս՝ 2 միլիոն». ընտրակաշառքի գործով նոր գաղտնալսում (տեսանյութ)ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող 50 միլիոն եվրոյի օգնությունը ոչինչ չի որոշի. ՌԴ փոխվարչապետ«Արմաթ մեդիայի» դռները փակ են, ներսից բարձր ձայներ են լսվում, առգրավել են լրագրողների հեռախոսներըՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա (տեսանյութ)Դատախազությունը, «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով, պետշահերի հայց է ներկայացրել դատարան
GALLUP-ի հարցումներով՝ միասնական ընդդիմությունը շուրջ 15 տոկոսով գերազանցում է ՔՊ-ին
Դե տղա ես, արի ինձ տար․ Լիդա Առուշանյանը պատռել է Նիկոլ Փաշինյանի պաստառը (տեսանյութ)Իրանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է տարածաշրջանի երկրներին
Վազող տողեր

Ես մի ընկեր ունեի՝ Նիկոլ անունով. Վահե Վարսանյան

Hetq.am-ը հրապարակել է «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր, նախկինում ԱԺՄ անդամ Վահե Վարսանյանի նամակը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ընկերոջս՝ Դավիթ Վարդանյանի մահվան 40-րդ օրվա արարողությանը հանդիպեցի Միշա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի հորը:

Նա պատմեց, որ իր կրտսեր որդուն՝ Արա Չալաբյանին, որը ԿԲ կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը:

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հետ վաղեմի մոտ հարաբերությունները, նույն օրն էլ դրա մասին գրեցի նրան՝ ակնկալելով պատասխան: Մամուլում ևս եղել էին այս թեմայով հրապարակումներ, սակայն հերքում չէր եղել:

Նման հարցի գոյությունն արդեն իսկ արժեզրկում էր պատասխանը. Մարտին Գալստյանը հո չէ՞ր խաբի , թե իրեն ստիպել են, որ նման բան փոխանցի Արա Չալաբյանին:

Նիկոլին հարցը գրելիս՝ մարդկային հարաբերություններից մի մեծ պատ փլվեց:

Մինչև չորեքշաբթի որևէ պատասխան չստանալով՝ այսօր զանգահարեցի նրան:

«Նամակը կարդացել եմ: Բեր էդ հարցը չքննարկենք»,-պատասխանեց Փաշինյանը:

«Բա եթե էս հարցը չքննարկենք, ուրիշ ի՞նչ հարց քննարկենք: Սենց չեղավ, դրա համար չէինք 18 թվին իշխանություն փոխում»:

Նա շարունակում էր նույն բանը՝ «Բեր էս հարցը չքննարկենք, բեր էս հարցը չքննարկենք»:

Փաստորեն, չեղած տեղը, Ավետիք Չալաբյանի նկատմամբ անազնիվ ձևով գործ սարքեցին, բավական չէ, հիմա էլ ընկել են եղբոր հետևից:

Կոնկրետ հերթական քաղաքական հետապնդումն է: Անմեղ մարդկանց հետապնդելով՝ մեկին փակելով, մյուսին՝ աշխատանքից ազատելով, Փաշինյանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել. եթե իշխանական քո համակարգն այնպիսին է, որ ցանկացած պահին անմեղ մարդուն կարող ես պատժել, շատերը սկսում են վախենալ և զգուշանալ, որ նույնը կարող է յուրաքանչյուրի հետ պատահել:

Եթե Ավետիք Չալաբյանի վրա գործ են սարքում, ուրեմն եղբայրն էլ իրավունք չունի աշխատել պետական համակարգում՝ անկախ նրանից, որ ոլորտի բարձրակարգ մասնագետ է, իսկ աշխատանքը՝ ապաքաղաքական: Արա Չալաբյանի հետևից է ընկել՝ չպատկերացնելով, որ իր այս քայլով ինքն էլ ապացուցում է, որ Ավետիք Չալաբյանի հանդեպ գործը սարքած է, քաղաքական հետապնդում է:

Բոլոր բնագավառները ձախողելով՝ պետությունը կորցնելու ընթացքի մեջ ենք, իսկ Նիկոլ Փաշինյանի ցանկացած քայլ միտված է բացառապես իր իշխանությունը պահելուն: Կլինի օլիգարխներին մինչև 2018 թվականի՝ ելման կարգավիճակին բերելով, իրավապահ համակարգն իր պես չմտածողների դեմ կիրառելով, անմեղ մարդկանց հետապնդելով:

2018 թվականին իշխանությունը փոխեցինք, որ ազատվենք ագահ, հիմար, կոռումպացված ու փտած ռեժիմից ՝ վստահ լինելով, որ նման մակարդակի խնդիրների չենք բախվելու, ամենօրյա աշխատանքով, քայլ առ քայլ կորցրածը վերականգնելու ենք: Այդ ամենը չստացվեց. բոլոր խնդիրները խորացան, պատերազմում պարտվեցինք:

Ի լրումն՝ ձեռք բերեցինք Շվարցի ձևակերպմամբ՝ շարքային մի վիշապի: