Մենք ունենք էական, շատ էական առաջընթաց՝ «անկախ դատական համակարգ», «խոսքի ազատություն», «կոռուպցիայի դեմ պայքար»․ Փաշինյան (տեսանյութ)
Տարածված կարծիք կա, և մենք էլ ենք համաձայն այդ կարծիքի հետ, որ դատական համակարգում բարեփոխումներ տեղի չեն ունեցել։ Այս մասին կառավարության այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ, չնայած դրան, Հայաստանը որոշ առումնեորվ առաջատարներից է։ Նա վկայակոչեց ԵՄ «Արևելյան գործընկներության» ծրագրի զեկույցը։
Ըստ այդ զեկույցի, Փաշինյանի խոսքով, Հայաստանը մի շարք ուղղություններում առաջատար դիրքեր ունի։ Նա թվարկեց, թե կոնկրետ որ ուղղությունների մասին է խոսքը։
«Այդ վերնագրերի մեջ էր՝ «անկախ դատական համակարգ»-ը, «Խոսքի ազատություն»-ը, «կոռուպցիայի դեմ պայքար»-ը, «արդար ընտրություններ»-ը։ Այսինքն` մենք մեզնից ավելին ենք պահանջում, քանի որ այդ ոլորտներում, միջազգային գործընկերների գնահատմամբ, ունենք էական, շատ էական առաջընթաց»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում