Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Մի զարկով՝ երկու նապաստակ. իշխանությունները փորձում են հանգստացնել մարդկանց, թե նրանց երեխաներն այլևս չեն ծառայի Արցախում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը այն աստիճանի է հայտնվել զիջումների շրջապտույտի մեջ, որ հանրությունը չի հասցնում «ադապտացվել» մեկ զիջմանը, երբ գալիս է մյուսը։ Պատերազմի ավարտից հետո ՀՀ իշխանությունները իրենց հայտարարություններով նախ՝ հանրությանը նախապատրաստում, համապատասխան հիմքեր են ստեղծում զիջումների համար, ապա հետևողականորեն անցնում դրանց իրականացմանը։

Օրինակ՝ երբ ադրբեջանցիները ներխուժեցին Սյունիք և Գորիս-Կապան մայրուղու մի հատվածն իրենց վերահսկողության տակ վերցրին, Փաշինյանը Հայաստանի կողմից հերթական զիջումներն արձանագրելու և Ադրբեջանի հետագա գործողությունները՝ մասնավորապես մաքսային կետերի տեղադրումը, հանրության աչքում լեգիտիմացնելու համար նշեց, թե այդտեղ ադրբեջանական Էյվազլի և Չայզամ գյուղերն են եղել։ Նույն կերպ հանրությանը հերթական զիջմանը նախապատրաստելու համար Փաշինյանը իր առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե այսօր գործող Լաչինի միջանցքը՝ իր հայկական գյուղերի հետ միասին, հանձնելու են Ադրբեջանին։ Բայց խնդիրն այն է, որ մինչ Փաշինյանը մեկը մյուսի հետևից զիջումներ է կատարում՝ սպասարկելով ադրբեջանական օրակարգը, Բաքվի ախորժակը շատ արագ է մեծանում։

Եվ հուլիսի 15-ին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Իլհամ Ալիևը հերթական անգամ հոխորտաց Հայաստանի հասցեին՝ նշելով. «ՌԴ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչը մի քանի ամիս առաջ Ադրբեջանում գտնվելու ժամանակ մեր ՊՆ-ին խոստացել էր, որ մինչև հունիս հայկական զինված կազմավորումները դուրս կբերվեն Ղարաբաղից։ Այսօր հուլիսի կեսն է, և հարցը չի լուծվել»: Իսկ արդեն 2022 թ. հուլիսի 16-ին Թբիլիսիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներն ամփոփող հաղորդագրությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում էր, թե դրա ընթացքում «ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ»։

Այնինչ, ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկար հայկական ուժերի դուրսբերման վերաբերյալ, բայց որ այդ հարցը քննարկվել է Թբիլիսիում արտգործնախարարների հանդիպման ընթացքում և հայկական կողմը կրկին նահանջում է իր դիրքերից, արդեն ցույց տվեց հաջորդ օրը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը։ ԱԽՔ-ը շատերի համար «անակնկալ» կերպով հայտարարեց, թե Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, իսկ պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակին օգնելու համար Արցախ գնացած ստորաբաժանումների՝ Հայաստան վերադառնալու գործընթացը կավարտվի սեպտեմբերին։ Խնդրահարույցն այն է, որ իր հարցազրույցում Գրիգորյանը փաստացի ընդունում է, թե Արցախում Հայաստանից զորակոչված զինծառայողներ են եղել, իսկ այլ կերպ ասած՝ Հայաստանի զինված ուժերը գտնվել են Արցախում։

Սրանով նա ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին, քանի որ Ադրբեջանը մինչև հիմա կաշվից դուրս է գալիս, որպեսզի Արցախյան հակամարտությունը ներկայացնի ոչ թե Արցախի ու Ադրբեջանի հակամարտություն, այլ Հայաստանի ու Ադրբեջանի՝ այն համատեքստում, թե իբր հակամարտության մեջ ներգրավված են հենց Հայաստանի զինված ուժերը։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանն անընդհատ փորձում էր միջազգային հանրությանը համոզել, թե Հայաստանը չի կատարում 1993 թվականի ՄԱԿ ԱԽ բանաձևերը և դուրս չի բերել իր զինված ուժերը։ Այնինչ, տարիներ շարունակ Հայաստանը փորձել է միջազգային հանրությանը ապացուցել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը վերաբերել են ռազմական գործողությունների դադարեցմանը, իսկ հակամարտության կողմը Արցախի Հանրապետությունն է, որը կայացած պետություն է, ունի իր պետական ինստիտուտները, այդ թվում՝ զինված ուժերը՝ ՊԲ-ի վերահսկողության ներքո, Հայաստանն ուղղակի Արցախի անվտանգության երաշխավորի դերակատարությունն է ստանձնել։

Բայց երբ Փաշինյանն իր վերջին ասուլիսում կրկնում էր ՄԱԽ ԱԽ բանաձևերի մասով ադրբեջանական թեզերը, թե իբր դրանք հայկական կողմի դեմ էին ուղղված, Հայաստանը չէր կատարում դրանք, ապա հասկանալի է դառնում, թե ԱԽՔ-ի հայտարարությունն ինչ տրամաբանության մեջ է տեղավորվում։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանից հնչող պաշտոնական հայտարարությունները և ձևակերպումները ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունները քայլ առ քայլ ձեռքերը լվանում են Արցախից, քանի որ եթե Արցախին օգնության գնացած հայկական ստորաբաժանումները դուրս են գալիս, ապա դա նշանակում է, որ Հայաստանը փաստացի հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր պարտավորությունից և արցախահայությանը թողնում բախտի քմահաճույքին։

Նկատի ունենանք, որ ԱԽՔ-ի հայտարարությունը նաև կարևոր ուղերձներ էր պարունակում։ Դրանցից մեկն ուղղված էր Ալիևին, թե ՀՀ իշխանությունները պատրաստ են անվերապահորեն կատարել Բաքվից հնչած յուրաքանչյուր հրահանգ, միայն թե իրենք շարունակեն պաշտոնավարել։ Իսկ մյուս ուղերձն ուղղված էր հայ հասարակության այն հատվածին, որը տարիներ շարունակ Արցախը Հայաստանի համար համարել է բեռ։ ՀՀ իշխանությունները փորձում են հանգստացնել այդ մարդկանց, թե նրանց երեխաներն այլևս չեն ծառայի Արցախում։ Մի զարկով՝ երկու նապաստակ, ինչպես ասում են...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: