Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ես պիտի արդար լինեմ՝ ՔՊ-ականները փորձել են Հայաստանի շահն առաջ տանել. Լիլիթ Գալստյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք անդրադարձել էինք ՔՊ-ական պատգամավորների գործուղումներին, որ նրանք բյուջեի հաշվին շրջագայում են աշխարհով մեկ ու զրո օգուտ տալիս պետությանը։ Օրինակ՝  Արման Եղոյանն ու Մերի Գալստյանը հուլիսի 5-10-ը մեկնել էին Կիգալիա՝ Ռուանդայի Հանրապետություն, որ մասնակցեին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։ Հուլիսի 1-7-ը ՔՊ-ականների մեկ այլ խումբ մեկնել էր Բիրմինգեմ (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ)՝  մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 29-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այդ թվում՝ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը և Սարգիս Խանդանյանը։

Այս պատվիրակությունը, սակայն, միայն ՔՊ-ականներից չէր բաղկացած, նրանց մեջ է եղել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանն էլ պետք է մեկներ, սակայն վերջին պահին փոշմանել է ու հրաժարվել։ Այսինքն, որոշ դեպքերում ընդդիմադիրներն էլ են դրանց մասնակցում։

Լիլիթ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կարևոր աշխատանք են տարել Բիրմինգեմում, և ոչ միայն ինքը։ Ապա ավելացրեց, որ պետք է տարբերակել քաղաքական տուրիզմը խորհրդարանական դիվանագիտությունից։ 

«Որտեղ կա խորհրդարանական դիվանագիտություն եւ մեր ազգային, պետական շահերի պաշտպանության դաշտ, մեր մասնակցությունը պարտադիր է, եւ ամեն ինչ պետք է անել՝ միջազգային հարթակներում բարձրացնել խնդիրներ։ Ես ոչ միայն Արցախի կարգավիճակի մասին եմ խոսել, խոսել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործարկման մասին, գերիների վերադարձի մասին, ընդ որում՝ նաեւ խոսել եմ Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի, քաղաքական բանտարկյալների մասին»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Մեր դիտարկմանը, թե մենք քննադատում ենք ՔՊ-ականներին, որ բյուջեի հաշվին ֆռֆռում են, վոյաժների են մեկնում ու որեւէ օգուտ չեն տալիս պետությանը, հիմա նույնը կարելի է ընդդիմադիրների մասին ասել, Գալստյանն ասաց․ «Դա վոյաժ չէ։ Ֆռֆռալու օրակարգն այլ օրակարգ է, ես չգիտեմ՝ ինչերի են գնում, տուրիզմն ուրիշ բան է, բայց սրանք միջազգային, խորհրդարանական ձեւաչափեր են, նույն՝ Եվրանեսթը, ԵԱՀԿ-ն եւ ԵԽԽՎ-ն, եւ էնտեղ տուրիզմ չկա, դրանք խորը աշխատանքային ձեւաչափեր են, մենք էդ կառույցներին անդամակցել ենք եւ պարտավոր ենք էնտեղ մեր ազգային շահերն առաջ տանել։ Ֆռֆռալ ասելը ո՞րն է, եթե էնտեղ գնայի, ասենք, Բալիում շատրվանի բացման, կասեք՝ տուրիզմ է։ Բայց խորհրդարանական վեհաժողովի մասին է խոսքը»։

Հարցրինք՝ ՔՊ-ական իր գործընկերներն այնտեղ մեր ազգային, պետական շահերը ներկայացրե՞լ են, երկրի համար որեւէ օգտակար բան արե՞լ են, ինքն ու ՔՊ-ականները միասնակա՞ն են եղել երկրի շահերն առաջ մղելու հարցում։ «Ես, անշուշտ, չեմ կիսում իրենց այն մոտեցումը, որ Արցախի մասին խոսում են առանց ինքնորոշման իրավունքի շեշտման, ես իմ խոսքում կարևորել եմ, որ Արցախի հիմնախնդրի լուծման միակ հնարավոր տարբերակն ինքնորոշման իրավունքն է, որը կկանխի Արցախի հայաթափումն ու ցեղասպանությունը»,- ասաց նա։ Իսկ ՔՊ-ական պատգամավորները հայանպաստ, Հայաստանի շահն առաջ մղող որեւէ ելույթով, հայտարարությամբ հանդես եկե՞լ են։

«Այո, այո։ Ես պիտի արդար լինեմ եւ անկեղծ ասեմ, ճիշտ է՝ մենք Հայաստանում արդեն վաղուց գիտենք՝ մեր դիսկուրսները, որ մենք ինքնորոշման իրավունքն ենք հետապնդում, իսկ նրանք ուրացել են ինքնորոշման իրավունքը, և մենք էդ տարբեր մոտեցումներով գնացել ենք։ Նրանք նույնիսկ առաջարկեցին, որպեսզի մի բանաձևի մեջ ընդունեն մեկ առաջարկություն, որը վերաբերում էր հումանիտար խնդիրներին՝ գերիների վերադարձ, մշակութային ժառանգություն, տեղահանվածներ և այլն, նույնիսկ դա չանցավ, որովհետեւ պետք է լավ աշխատել, ճիշտ աշխատել, ճիշտ լոբբինգ անել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Այսինքն՝ ՔՊ-ականները փորձե՞լ են Հայաստանի շահն առաջ տանել, Գալստյանն ասաց․ «Այո, փորձել են, և ես պիտի ասեմ, որ երբ վեհաժողովն ավարտվում էր, Աղաջանյան Էդուարդը նույնիսկ ասաց՝ ամոթ Եվրոպային, որ երկակի ստանդարտների մեջ է։ Ես էլ էի իմ խոսքում այդպես ասել։ Անկեղծ ասեմ, երբ որ ես խոսեցի, Էդիկն ասաց՝ շատ լավ ելույթ ունեցար, և երբ որ իրենց մաքուր հումանիստական առաջարկը չանցավ, ինքը ելույթ ունեցավ եւ ասաց՝ ամո՛թ, Եվրոպա, դուք ցույց տվեցիք ձեր երկակի ստանդարտների քաղաքականությունը»»: