Իրանը ազատ է արձակել ամերիկացի զինծառայողներին
Իրանը ազատել է երեքշաբթի երեկոյան Պարսից ծոցի իրանական ջրերում հայտնված ամերիկացի զինծառայողներին: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նշվում է, որ իրանական իշխանությունները ազատել են ամերկացի ծովայիններին, որոնց ձերբակալել էին Պարսից ծոցի Ֆարսի կղզիների մոտ:
Պենտագոնի մամուլի քարտուղարը ավելի վաղ հայտնել էր, որ ամերիկյան պարեկային նավակների հետ կապն ընդհատվել էր և հաղորդել էր, որոնք անցնում էին Քուվեյթից Բահրեյն, երբ նրանց հետ կապն ընդհատվել էր:
Ենթադրվում է, որ նավակներից մեկի վրա առաջացել են մեխանիկական անսարքություններ, երբ այն գտնվել է իրանական Ֆարսի կղզուց ոչ հեռու:
Նավակները իրանական տարածքային ջրերում խրվել են ծանծաղուտի մեջ և իսլամական հեղափոխության պահապանների կողմից ձերբակալվել: