Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Հրաչը՝ ներսում, Ավինյանը՝ դրսում. բախումներ չեն լինի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերին վերջապես Տիգրան Ավինյանը կտեղափոխվի Երևանի քաղաքապետարան՝ փաստացի զբաղեցնելով փոխքաղաքապետի, իսկ ավելի ճիշտ՝ քաղաքապետի պաշտոնը։ Դեռեւս անցած տարեվերջին, երբ Հայկ Մարությանին գահընկեց անելուց հետո Հրաչյա Սարգսյանին ընտրեցին քաղաքապետի պաշտոնում, տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում Ավինյանի նշանակման մասին։ Բայց նշանակումը չեղավ, փոխարենը ՔՊ-ից պաշտոնապես հայտարարեցին, որ, այո, Ավինյանը քաղաքապետի իրենց թեկնածուն է։

Իսկ նշանակումը չկայացավ մի քանի պատճառով․ նախ՝ ՔՊ-ում հասկանում են, որ ցանկացած պաշտոն արագ փչացնում է երիտասարդներին, եւ պաշտոն ունեցող երիտասարդին էլ հասարակությունն արագ է «փչացնում», ուստի պետք է հնարավորինս ձգել նշանակումը, որպեսզի այն լինի ոչ թե ի վնաս, այլ ի նպաստ թեկնածուի։ Երկրորդ՝ քաղաքապետարանի լավատեղյակ աղբյուրները խոսում էին, որ Հրաչյա Սարգսյան-Տիգրան Ավինյան տարաձայնություններն այնքան էին սրվել, որ առաջինը խանդով է վերաբերվում այն փաստին, որ ինքը քաղաքապետարանում, բառի բուն իմաստով, անգլիական թագուհու կարգավիճակ ունի՝ բոլոր որոշումների կնքահայրը Տիգրան Ավինյանն է։ Եվ Ավինյանն էլ այդ խանդը տեսնելով՝ որոշել է հետաձգել իր մուտքը քաղաքապետարան, որ մթնոլորտը չշիկանա, եւ ավելորդ լարվածություն չառաջանա, ինչը կարող է ազդել իր վարկանիշի վրա եւ ստվերել ընտրությունները։

Հատկապես որ առանց պաշտոնի էլ Տիգրան Ավինյանն իր գործը տեսնում է՝ նա թաղապետարաններն արդեն հասցրել է իրենով անել, կադրային փոփոխությունների միջոցով ամենուր նշանակել է իր մարդկանց, թաղապետերն իր ծանոթ-բարեկամ-ընկերներն են, ենթակա կառույցներում էլ իր մարդկանց է նշանակում։ Հասցրել է շատ դպրոցներում, մանկապարտեզներում, պոլիկլինիկաներում եւ այլ հիմնարկներում յուրային տնօրեններ նշանակել։

Տարբեր պատրվակներով ազատվում են գործող ղեկավարներից եւ նշանակում յուրայիններին, որ ընտրությունների փուլում աշխատեն Ավինյանի համար։ Ավելին, արդեն քանի ամիս է՝ քաղաքապետացուն նախընտրական քարոզարշավ է իրականացնում՝ այցելում է պետական տարբեր հիմնարկներ, հաստատություններ, բուհեր, վարչական շրջաններ, հանդիպումներ ունենում կոլեկտիվների, քաղաքացիների հետ, անգամ օտարերկրյա այցեր է կատարում քաղաքապետարանին առնչվող խնդիրների օրակարգով, Նիկոլ Փաշինյանի կողքին է երեւում։ Մի խոսքով՝ հանրային գիտակցության մեջ ամրագրում են Տիգրան Ավինյան-քաղաքապետին։

Թե ինչու է Ավինյանը որոշել հիմա մտնել քաղաքապետարան, մեր աղբյուրներն ասում են, որ փոխքաղաքապետի կարգավիճակն ավելի դյուրին կդարձնի խնդիրների իրագործումը։ Բացի այդ՝ ժամանակն է կատարած գործը ցույց տալու, վարկանիշ հավաքելու։ Իսկ ընտրությունները սարերի ետեւում չեն, հերթական ընտրություններին մոտ մեկ տարի է մնացել։

Ի դեպ, ի սկզբանե որոշել էին, որ այս հոկտեմբերին արտահերթ ընտրություններով քաղաքապետ ընտրեն, սակայն ՔՊ ներքին հարցումների արդյունքում պարզվել է, որ Ավինյանը չունի այնքան վարկանիշ, որ կարելի լինի ռիսկի դիմել։ Մեր աղբյուրներն ասում են, թե հարցումներով պարզել են նաեւ, որ ՔՊ-ում այնպես չէ, որ կա այլ՝ ավելի հարմար թեկնածու, որն Ավինյանից բարձր վարկանիշ ունենա։

Ամեն դեպքում՝ Ավինյանը չարյաց փոքրագույնն է։ Սակայն իշխանությունների մարտավարությունը լինելու է ձայների փոշիացումը, ինչպես արեցին 2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ՝ խաղի մեջ մտցնելով 25 քաղաքական ուժ, որոնցից միայն 3-ն անցան խորհրդարան, իսկ մնացած 22-ը ձայներ խլեցին ընդդիմությունից։

Արձանագրենք, որ Տիգրան Ավինյանի նշանակումից հետո քաղաքապետարանում հետաքրքիր շոու է սպասվում։ Էքսցենտրիկ եւ տեսախցիկների առջեւ «ռեմբո» ձեւացող Հրաչյա Սարգսյանը եւ գորշ կարդինալի ոճով գործող, հավասարակշիռ Տիգրան Ավինյանը կարող են շատ ուշագրավ զույգ դառնալ։ Եթե սրան գումարենք նաեւ այն, որ քաղաքապետարանում իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչներ կան, պատկերը պարզ կդառնա: Քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամակատարներն են:

Քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարում ունեն նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա եղբայրը՝ Արամ Հարությունյանը, ով մասնավոր ընկերություն ունի և իրենով է անում փողոտ ծրագրերը։ Մեր հարցադրումներին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակիցն ասաց, թե պայմանավորվել են, որ նշանակումից հետո բախում չլինի։ Գործող քաղաքապետը կշարունակի քաղաքապետի դերը, իսկ Ավինյանն ավելի շատ կլինի դրսերում՝ հանդիպումների, քարոզչության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: