Թեհրանում մեկնարկում է Թախթիի գավաթի մրցաշարը
Հունվարի 14-15-ը Թեհրանում կայանալիք մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի թիմում հանդես են գալու հիմնականում ազգային թիմի երրորդ համարները:
Իրանցի անվանի ըմբիշ, 1956թ. օլիմպիական չեմպիոն Ղոլամռեզա Թախտիի միջազգային հեղինակավոր հուշամրցաշարում Հայաստանը կունենա 9 ըմբիշ, Գոռ Գրիգորյանը, Հմայակ Աղաջանյանը (երկուսն էլ՝ 57 կգ), Արտակ Հովհաննիսյանը, Աշոտ Վելիցյանը (երկուսն էլ՝ 61 կգ), Արթուր Բաղդասարյանը, Նարեկ Սիրունյանը, Արթուր Մուրադյանը (բոլորը՝ 65 կգ), Պողոս Թադեւոսյանը (70 կգ) եւ Սուրեն Խաչատրյանը (74 կգ) հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Թախթիի գավաթի 36-րդ խաղարկությունում առաջին տեղ գրաված ըմբիշը կստանա 3 հազար դոլար պարգեւավճար, 2-րդը՝ 2500, 3-րդը՝ 2000, 4-րդը՝ 1500, 5-րդը՝ 100, 6-րդը`500: