Չավուշօղլուն և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Չորեքշաբթի օրը՝ հուլիսի 20-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Հարավային Կովկասում վերջին զարգացումները։