Ֆրենկի դե Յոնգը չի բացառում «Չելսի» տեղափոխվելը
«Բարսելոնան» ցանկանում է վաճառել 25-ամյա կիսապաշտպանի Ֆրենկի Դե Յոնգին այս ամառ: Կատալոնացիները տրանսֆերի հարցում պայմանավորվել են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Սակայն, չնայած այն հանգամանքին, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես գալը հոլանդացու համար ամենագրավիչ տարբերակը չէ, նա կարող է համաձայնել տեղափոխվել «Չելսի»:
Դե Յոնգը բավականին բարձր է գնահատում «կապտանռնագույնների» մարզական նախագիծը, որոնք հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Չեմպիոնների լիգայում՝ ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդի»։ Սպասվում է, որ շուտով «Չելսին» առաջարկ կանի «Բարսելոնային»: