«Յուվենտուսը» ցանկանում է վերադարձնել Ալվարո Մորատային
«Յուվենտուսը» աշխատում է հարձակվող Ալվարո Մորատայի վերադարձի վրա։
Վերջին երկու մրցաշրջաններին հարձակվողը վարձավճարով անցկացրել է թուրինյան ակումբում, իսկ այս ամառ վերադարձել է Մադրիդի «Ատլետիկո»։
Թիմերի համաձայնագրով նախատեսված էր իսպանացու հրաժարագինը՝ 35 մլն եվրո, սակայն Յուվեն հրաժարվեց վճարել նրա համար։
Ըստ La Gazzetta dello Sport-ի, «Ատլետիկոն» այժմ կարող է համաձայնվել բաց թողնել խաղացողին մոտ 20 մլն. եվրոյով։