ՌԴ դեսպանը խոսել է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումներին նախապատրաստվելու մասին
Ռուսական կողմը որևէ տեղեկություն չունի այն մասին, որ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային փորձարկումներ իրականացնել, հայտարարել է Փհենյանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան «Россия-24» հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի և Հարավային Կորեայի գործընկերների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ լրջորեն անհանգստացած է, որ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային փորձարկում իրականացնել։
2022 թվականի սկզբից ԿԺԴՀ-ն իրականացրել է բալիստիկ հրթիռների ավելի քան 10 փորձարկում։