Ահազանգ է ստացվել մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքի վերաբերյալ
ԱԻՆ-ում այսօր ահազանգ է ստացվել մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ նյութերի առկայության մասին։ Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԻՆ-ից։
«Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը»,- նշված է հաղորդագրության մեջ: