Զախարովան ԵՄ քաղաքական գործիչներին կոչ է արել ներքին ճգնաժամերի պատճառները փնտրել իրենց սխալների մեջ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եվրոպացի քաղաքական գործիչներին կոչ է արել ներքին խնդիրների պատճառները փնտրել իրենց սխալների և պրոֆեսիոնալիզմի բացակայության մեջ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
«Եվրոպացի քաղաքական գործիչներին խորհուրդ կտանք ներքին ճգնաժամերի պատճառները փնտրել սեփական սխալների և պրոֆեսիոնալիզմի պակասի մեջ, որի սոցիալ-տնտեսական հետևանքները գնալով ավելի են զգում Եվրամիության երկրների շարքային քաղաքացիները»,- ասվում է ուղերձում։
Ավելի վաղ Զախարովան ասել էր, որ արևմտյան կառավարությունների հրաժարականներում Կրեմլի ձեռքը տեսնելու փորձերը զավեշտական են։