Ղրղզստանն ու Ռուսաստանը ամբողջությամբ անցել են ռուբլով վճարումների
Ղրղզստանը գրեթե ամբողջությամբ անցել է ռուբլով հաշվարկների՝ Ռուսաստանի հետ առևտրային գործառնություններ իրականացնելիս, Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Դանիյար Ամանգելդիևը։
Մոսկվան և Բիշքեկն սկսել են ազգային արժույթներով հաշվարկների անցնել այս տարվա գարնանը։
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ներկայումս ղրղզական կողմը Ռուսաստանից ներկրվող գրեթե բոլոր ապրանքների համար վճարում է ռուսական ռուբլով: