Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակը
Քաղաքականություն

«Սեզոնային» Իշխան Սաղաթելյանի պիտանելիության ժամկետն անցել է․․․ նա ընդդիմության խոտանն է

Այն պահից, երբ «Հայրենիք» կուսակցության նախագահ և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմից հայտարարված նստացույցի «ղեկը» շատ սահուն անցավ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի ձեռքը, շատերը հասկացան՝ շարժումը դատապարտված է տապալման։

Այն, որ Իշխան Սաղաթելյանը շարժման համար ո՛չ թե խթան, այլ խցան է՝ NEWSPRESS.am-ն այդ մասին տարբեր առիթներով նշել է։ Այդ հարցը, վարագույրների հետևում, անգամ յուրայիններն են քննարկել, բայց չեն համարձակվել կամ պարզապես չեն ցանկացել խոսել այդ մասին բարձրաձայն։ 

Փաստն այն է, որ այսօր շարժումը մարել է ու մարել է ո՛չ թե նրա համար, որ մարդիկ «ներել են» Նիկոլ Փաշինյանին՝ հայրենիք հանձնելու և 5000 քաջերին զոհելու համար և այլևս չեն ուզում հեռացնել նրան իշխանությունից, այլ միայն այն բանի համար, որ «Դիմադրության» շարժման լիդերը ևս խաբեբա դուրս եկավ․ համենայն դեպս նա խաբեց իր խոսքին հավատացող ու իր հետևից ամեն երեկո փողոցներով գնացող երթի մասնակիցներին։

Վրանները Ֆրանսիայի հրապարակում տեղադրվեցին ամենաանձրևային օրերին։ Այդ ժամանակ էր, որ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե՝

«Ո՛չ անձրևը, ո՛չ արևը ու առհասարակ ոչ մի բան չի խանգարելու մեր շարժմանը»․․․

Սակայն պարզվեց՝ «матч состоится в любую погоду» ասույթը Սաղաթելյանի դեպքում չի գործում։

Այս խոսքերից 2 ամիս է անցել։ Այդ ընթացքում արդեն Սաղաթելյանը մի քանի անգամ հայտարարել է՝ «Եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ չի լինի, վաղը շարունակում ենք»․․․

Այն ժամանակ իբր անձրևն էր խանգարում, իսկ այժմ էլ արևն է խանգարում Սաղաթելյան Իշխանին, ու հիմա էլ նա հայտարարում է, թե ««Դիմադրություն» շարժման հուլիսի 21-ի հանրահավաքը 1 շաբաթով հետաձգվում է՝ սպասվող աննախադեպ շոգ եղանակի պատճառով»․․․

(Ի դեպ, Սաղաթելյանի նշած օրերին ջերմաստիճանը 5-ով կիջնի․․․ սա ի միջի այլոց)

Իշխան Սաղաթելյանի պատճառով, հայրենիքի փրկության համար դուրս եկած մարդկանց շարժումը սկսեցին ծաղրել նրանք, ովքեր վերջինն իրավունք ունեն խոսելու՝ անվանելով այն «սեզոնային»․․.

Սաղաթելյանի պատճառով, մարդիկ սկսեցին հիասթափվել, կոտրվել։

Սաղաթելյանը «քաշեց» նաև իր ընդդիմադիր գործընկերներին։

Սաղաթելյանը մաշեց ժողովրդի պոտենցյալ ուժը, պայքարելու համառությունն ու հավատը՝ վաղվա օրվա հանդեպ, քանի որ պարզվեց, որ երկիրը փրկելու ու Նիկոլին հեռացնելու համար Սաղաթելյանին խանգարում են ոչ թե անձրևն ու արևը, այլ մանդատից ընդմիշտ զրկվելու վախը։

Անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հեգնել, թե՝ «լավ կլիներ, որ Սաղաթելյանն ասեր՝ ընդունել եմ իմ պարտությունը, հիմա ես դնում եմ իմ մանդատը»․․․

Սաղաթելյանին կարելի է հիշեցնել նաև իր սպառնալիքը՝ ուղղված ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին, նրա լկտի արարքի համար։

«Սաքո, ես քեզ խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ»,- ասել էր Սաղաթելյանը։ Նրան իհարկե չհաջողվեց «պոկել Սաքոյի ուսադիրները», փոխարենը ինքը զրկվեց «ուսադիրներից»․․․

Այնպես որ, «սեզոնային» Իշխան Սաղաթելյանի պիտանելիության ժամկետն անցել է․․․ նա ընդդիմության խոտանն է․․․

Արմինե Մկրտումյան