Արթուր Դավթյանը որոշել է զբաղեցնել Արթուր Ղազինյանի պաշտո՞նը․․․
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատրաստվում է լքել իր պաշտոնը։ Իհարկե ոչ ոք չի մտածում, որ Դավթյանն անգործ կմնա։ Համացանցում ակտիվ քննարկվում է շուտով արդեն պաշտոնաթող դատախազի բոլոր հնարավոր պաշտոնները։
Ու, չնայած իրենց զրույցներում, բոլորը բարձր պաշտոնների են «նշանակում» Դավթյանին, սակայն NEWSPRESS.am-ի տեղեկություններով, Արթուր Դավթյանն ավելի հանգիստ գործի է ձգտում։
Մեր հրապարակումներից հետո, «դհոլչի» մականունով կնքված Արթուր Դավթյանը, որոշ աղբյուրների փոխանցմամբ, պարզվում է՝ աչք ունի, դեռ Արթուր Ղազինյանի պաշտոնի վրա։
Իրավաբանական գիտությունների թեկնածու Ղազինյանը հուլիսի 4-ին վայր դրեց պատգամավորական մանդատը՝ շարունակելով մնալ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում, որը զբաղեցնում է 2006 թվականից մինչ օրս։
Այլ կերպ ասած՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է գլուխը հանգիստ գործ գտնել իր համար ու զբաղեցնել ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի պաշտոնը։