Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Արցախը`գազի տարանցման վճարի դիմաց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունիսի վերջին որոշ քաղաքական և փորձագիտական շրջանակներ սկսեցին լուրեր տարածել, թե Ադրբեջանը պատրաստվում է հուլիսի 1-ից բացել Լաչինի միջանցքին որպես այլընտրանք կառուցված ճանապարհը՝ այդպիսով իր վերահսկողության տակ վերցնելով ոչ միայն ճանապարհը, այլ նաև Հայաստանից Արցախ գնացող մյուս ենթակառուցվածքները եւ հայաթափելով Լաչինը, Աղավնոն ու Սուսը: Նորակառույց ճանապարհը դեռեւս չբացվեց, որովհետև Ադրբեջանն այդպես էլ չկարողացավ ճանապարհի կարգավիճակի հարցում համաձայնության գալ Ռուսաստանի հետ:

Հայաստանը կարծես հաշիվ չէ, քանի որ նախորդած իրադարձությունները ցույց են տվել, որ Հայաստանի իշխանությունը պարտվածի ճարահատությամբ կամ գուցե այլ շարժառիթներով միշտ պատրաստ է կատարել Ադրբեջանի ցանկացած պահանջ: Հայաստանի իշխանությունը փաստացի ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այլեւս չի պատրաստվում Արցախի եւ արցախահայության իրավունքների հարցում հակադրվել Ադրբեջանին: Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունը հաշիվ չէ, քանի որ Հայաստանի իշխանությունը դա դիտարկում է հումանիտար խնդիր. ֆինանսական օգնություն կարելի է հատկացնել հումանիտար աղետի եզրին գտնվող այլ երկրի քաղաքացիներին:

Ադրբեջանն այդ ճանապարհը չի կառուցել, որ դրանով Արցախի հայությունը կապ հաստատի Հայաստանի հետ եւ հակառակը: Դրա համար Ադրբեջանը բազմամիլիոնանոց ներդրումներ չէր անի եւ չէր կառուցի Լաչինի միջանցքով անցնող ճանապարհին իր որակով մի քանի անգամ գերազանցող մայրուղի: Եթե Ադրբեջանը նպատակ ունենար հայերին այլընտրանք առաջարկել, մի անանցանելի գրունտային ճանապարհն էլ բավարար կլիներ: Այնպես, ինչպես արեց Գորիս-Կապան ճանապարհը բռնազավթելով: Ադրբեջանն այդ ճանապարհը կառուցել է նախեւառաջ իր համար, որ դրանով կապ հաստատի Նախիջեւանի հետ: Հայերն էլ Լաչինի միջանցքը հանձնելուց հետո հնարավորություն կունենան այդ ճանապարհով արագ գաղթել Հայաստան: Ճանապարհը կապահովի գաղթի հնարավորինս մեծ արագություն և հարմարավետություն:
Ադրբեջանի մտահղացումը պարզ է. եթե այդ ճանապարհով իրենք պետք է կապվեն Նախիջեւանի հետ, Հայաստանը դրա վրա մաքսատուն եւ սահմանապահ անցակետ պետք է տեղադրի: Եթե Հայաստանն անցակետ է տեղադրում՝ հսկելով Ադրբեջանի քաղաքացիների եւ բեռների տեղաշարժն իր տարածքում, բնական է, որ հակառակ կողմում էլ պետք է ադրբեջանական անցակետ լինի, որը կհսկի հայերի տեղաշարժը: Ադրբեջանի ուզածն Արցախը Հայաստանին կապող ճանապարհի վրա անցակետ ունենալն է, ինչը չհաջողվեց անել Լաչինի միջանցքի դեպքում: Անցակետ տեղադրելը կապահովի Արցախի արագ ու երաշխավորված հայաթափումը եւ Արցախի հարցի վերջնական կարգավորումը` Ադրբեջանի սցենարով:

Ռուսական իշխանությունները, կոնկրետ դեպքում՝ խաղաղապահ զորքերի հրամանատարությունը, հասկանում է Ադրբեջանի իշխանության մտահղացումը: Արցախ-Հայաստան ճանապարհի վրա ադրբեջանական հսկիչ անցակետի տեղադրումը նշանակում է, որ ռուսներն այլեւս այդ տարածքում անելիք չունեն. իրադրությունն անցնելու է ադրբեջանցիների ձեռքը, իրենք են որոշելու՝ ում թողնեն մտնել Արցախ, ում՝ արգելեն դուրս գալ: Ստացվելու էր, որ ռուսներն անիմաստ կանգնելու էին ճանապարհի մի կողմում եւ հետեւելու էին ադրբեջանական կողմի գործողություններին՝ այնպես, ինչպես ժամանակին անում էին Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին հանձնված Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա, երբ այն շահագործվում էր հայերի, բայց հսկվում էր ադրբեջանցիների կողմից:

Ռուսաստանը հսկայական ծախսեր չի արել ու 3 հազարանոց զորք ու զինտեխնիկա տեղակայել Արցախում, որ Ալիեւը մի ճանապարհ կառուցի ու ռուսներին դուրս մղի այդ տարածքից: Ռուսաստանը համարում է, որ արցախյան վերջին պատերազմի արդյունքում իրեն հաջողվել է ռազմական ներկայություն ապահովել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում, որը մենք Արցախ ենք անվանում: Դրա համար ռուսները չեն կարող թույլ տալ, որ Լաչինի միջանցքը հանձնվի, ու շահագործման հանձնվի նոր ճանապարհը, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ համաձայնության չեն եկել Ադրբեջանի հետ:

Ալիեւը հասկանում է, որ ռուսների հետ խոսելը և նրանց հետ համաձայնության գալը շատ ծանր կնստի իր վրա, որ Ռուսաստանը չափազանց մեծ գին կպահանջի Արցախը զիջելու դիմաց. առնվազն Ադրբեջանի ինքնիշխանությունը: Դրա համար Ալիեւը գերադասում է Արցախի հարցը լուծել Հայաստանի միջոցով, Հայաստանը ոչ թե պահանջողի, այլ պահանջը կատարողի դերում է: Դրա համար է Ալիևն իր արտգործնախարար Բայրամովին ուղարկել Թբիլիսի, որ նա Հայաստանին փոխանցի Ադրբեջանի պահանջները՝ դրանք հնարավորինս արագ իրագործվելու ակնկալիքով:

Արեւմուտքն ու Ադրբեջանը շտապում են. նոր գազային համաձայնագիրը ստորագրելու եւ իրագործելու համար տարածաշրջանում կայուն խաղաղություն է պետք, ու պետք է օր առաջ այնտեղից դուրս հանել ռուսական բանակը: Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է ապահովել այդ խնդրի լուծումը: Դրա արդյունքում մենք, իհարկե, վերջնականապես կկորցնենք Արցախը, բայց դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը կարող է գազի տարանցումից միջնորդավճար ստանալ: Բավական լուրջ տարանցման վճար: Բա հայրենիքը վաճառելն ուրիշ էլ ինչպե՞ս է լինում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: