Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Կոնկրետ այս որոշման հետ կապված՝ ես և ընկեր Իշխանն իրար հետ չենք խոսել. Հայկ Մամիջանյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ, ինչպես տեղեկացրել էր, դիմել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակին՝ պահանջելով, որ նա Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, նրանց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպի։ Այդ նպատակով նախ պատգամավորը դիմել է ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչություն, որ ԱԳՆ-ի կամ ԱԺ-ի պաշտոնական խողովակներով իր նամակը հասցնեն Միլի Մեջլիս, սակայն ԱԺ-ից որոշ ժամանակ տանել-բերելուց հետո պատասխանել են, որ չեն կարող կազմակերպել, քանի որ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկան։ 

«Բնականաբար, ես դա գիտեի, բայց, փաստորեն, ինչ հարցի համար ասես՝ դիվանագիտական կապեր այս կամ այն տեսքով կան, բայց մեր գերի տղերքի հետ կապված եթե մի տոկոս շանս կա տեսակցելու, դրա համար հնարավորություններ չկան»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Մամիջանյանը՝ տեղեկացնելով, որ դրանից հետո ինքը ստիպված է եղել ուղիղ էլեկտրոնային փոստի միջոցով նամակ ուղարկել Միլի Մեջլիսի խոսնակին։

- Իսկ անվտանգության երաշխիքներ պահանջելո՞ւ եք, եթե համաձայնեն, որ մեկնեք Բաքու։ Ռիսկը մեծ է, կարող է Ձեզ էլ գերի վերցնեն։

- Ճիշտն ասած՝ ինձ համար առաջնայինը տղերքին տեսնելու հնարավորությունն է։ Թե դա ինչպես կկազմակերպվի տեխնիկապես, հետագայում կերեւա։ Բայց, տեսեք, երկրագնդի վրա կա մարդկանց երեք խումբ, որոնք ինձ ու իմ ընկերներին անվանում են ռեւանշիստ՝ Հայաստանի իշխանությունները, Թուրքիայի իշխանությունները և Ադրբեջանի։ Հիմա ես ապրում եմ Հայաստանում ՀՀ իշխանությունների բռնաճնշումների ներքո։

- Որքանո՞վ է Ձեր պահանջը ռեալ, Ձեր ընդդիմախոսները վաղը կասեն՝ շոու եք անում, գիտեք, որ չի ստացվելու, բայց փորձում եք հերոսանալ։

- Եթե էս գործընթացի նպատակը չլիներ տղերքին տեսակցելը, ես էդ գործընթացը չէի էլ սկսի։ Ես շատ լավ գիտակցում եմ, թե ինչ վտանգներ կան Բաքու այցելելու համատեքստում՝ մանավանդ հաշվի առնելով նախորդիվ իմ հռետորաբանությունը։ Բայց, համենայնդեպս, կարծում եմ՝ ԱԺ պատգամավորը պարտավոր է ներկայացնել իր ժողովրդի շահերը։ Իսկ մեր քաղաքացիները կարիք ունեն իմանալու՝ մեր տղերքի վիճակն էնտեղ ինչպես է։ 

- Ի դեպ, ստանձնելով խմբակցության ղեկավարի պարտականությունները, արդեն զբաղեցրե՞լ եք այն աշխատասենյակը, որն Արթուր Վանեցյանն էր զբաղեցնում, իմացանք՝ դիմել եք այդ հարցով։

- Դեռ աշխատասենյակի հարցերով չեմ զբաղվում։ Սենյակի հարցով գրությունը գրել ենք,  ընդհանուր առմամբ, գործընթացը մեկնարկել ենք, այսինքն՝ տվել ենք տեղեկացումն Ազգային ժողովին, որ տեղի է ունեցել նիստ, որը ենթադրում է բոլոր Ձեր նշած այլ գործառույթները։ 

- Կարո՞ղ ենք ասել, որ սեպտեմբերին վերադառնալու եք ԱԺ և շարունակելու եք աշխատել, քանի որ արդեն նաև աշխատասենյակի հարցն եք լուծում։

- Ոչ, նման բան ասել չենք կարող։ Ես իմ աշխատասենյակն Ազգային ժողովում ունեի ամբողջ ընթացքում։ Երբ որ աշխատանքի էի լինում, գալիս էի էդ աշխատասենյակ։ Ինձ անհրաժեշտ է մի համակարգիչ, որն ինքս բերում էի, մի սեղան եւ մի աթոռ։ Ինչ վերաբերում է սեպտեմբերին վերադառնալուն, սրա մասին Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի հարթակից խոսել է, և իր մեկնաբանությանը ես որեւէ բան ավելացնելու չունեմ։ 

- Իր ասածը ո՞րն է, որ վերադառնալու եք ձեր օրակարգո՞վ։ 

- Այո։

- Իսկ ունե՞ք արդեն ձևակերպած այդ օրակարգը։

- Մեր օրակարգային նպատակը եղել է եւ շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ Հայաստանի Հանրապետության արժանապատվության վերադարձը։ Դա՝ ստրատեգիական մակարդակով։ Իսկ տակտիկական լուծումների հետ կապված աշխատանքները տարվում են, առկա են արդեն որոշ լուծումներ, էս պահին դրանց մասին չեմ մանրամասնի։

- Ձեր կարծիքով, եղանակային պայմանները կարո՞ղ են խանգարել հայրենիքի փրկությանը։

- Լավ հարց էր։ Ես ենթադրում եմ՝ հաջորդ հարցը որն է լինելու, պատասխանեմ այսպես․ էս խունտայի հեռացումը շատ բարդ առաքելություն է։ Բոլոր էն մարդիկ, ովքեր բարդություններից վախենում են, պիտի նույնիսկ չմոտենան էդ գործին։ Ասեմ նաեւ, որ այս կամ այն հարցով երբ փորձես գնահատել շանսերը, գուցե առաջին հայացքից թվա, թե շանսերը շատ քիչ են։ Բայց դա չի նշանակում, որ ճիշտ, կարեւոր գործողություն անել պետք չէ։ Եղանակային պայմանները, օրը և հարյուրավոր այլ գործոններ իրենց ազդեցությունն են ունենում ակցիաների բազմամարդության եւ արդյունքի վրա, որովհետեւ ակցիաներին մասնակցում են մեր հայրենասեր քաղաքացիները, որոնք ունեն իրենց սեփական հոգսերը, խնդիրները։ Բնականաբար, էդ ամեն ինչն ազդեցություն ունի, սակայն չի նշանակում, թե դա պիտի դառնա պատճառաբանություն՝ որեւէ բան չանելու։

- Այսինքն՝ Իշխան Սաղաթելյանը որ գրել էր, թե մի շարք գործընկերներ եւ քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հուլիսի 21-ի հանրահավաքը, այդ գործընկերների մեջ Դուք է՞լ եք եղել։

- Կոնկրետ այս որոշման կայացման վերաբերյալ ես եւ ընկեր Իշխանն իրար հետ չենք խոսել։ 

- Բայց համաձա՞յն եք այս որոշման հետ, որ քանի որ շոգ է, պետք է հետաձգել։

- Էսպես ձեւակերպեմ․ օբյեկտիվ գործոններն անհրաժեշտ է հաշվի առնել պայքարի միջոցառումների պլանավորման ընթացքում»: