Արևմտյան երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ ապակառուցողական քաղաքականություն են վարում Սիրիայում. Պուտին
Արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ապակառուցողական քաղաքականություն են վարում Սիրիայում, քանի որ ցանկանում են ամեն ինչ հասցնել մասնատման աստիճանի, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ։
«Մենք տեսնում ենք, որ հանցագործության, ծայրահեղականության, անջատողականության իրական սպառնալիքները գալիս են այս շրջաններից։ Դրան շատ առումներով նպաստում է արևմտյան պետությունների կործանարար գիծը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, որպեսզի ի վերջո հարցը հասցնեն սիրիական պետության կազմաքանդմանը»,- ասել է ՌԴ նախագահը։
Այս առումով կարևոր է, որ Աստանայի գործընթացի երաշխավորները ձեռնարկեն լրացուցիչ քայլեր՝ ուղղված այդ տարածքներում իրավիճակի կայունացմանը և դրանք Սիրիայի օրինական կառավարության վերահսկողությանը վերադարձնելուն, - ասել է Պուտինը:
Գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ Պուտինը նշել է, որ երեք երկրների աշխատանքը Սիրիայում ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ընդհանուր առմամբ արդյունավետ է եղել։