Պուտինը խոսել է Զելենսկու հետ հնարավոր բանակցություներից
Երեքշաբթի օրը Թեհրանում կայացած Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների հնարավորության մասին։
Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ասել է, որ Կիևը հրաժարվել է կատարել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, և Ուկրաինան նույնիսկ հիմա ցանկություն չունի դրանք կատարելու։
«Բանակցության համար պայմաններ ստեղծելու համար մեր զորքերը դուրս են բերվել Ուկրաինայի կենտրոնից՝ Կիևից։ Կիևի իշխանությունները հրաժարվեցին իրականացնել այդ պայմանավորվածությունները, թեև դրանք գործնականում ձեռք բերվեցին։ Այնպես որ վերջնական արդյունքը կախված է, իհարկե, ոչ թե միջնորդներից, այլ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու կողմերի ցանկությունից։ Մենք այսօր տեսնում ենք, որ Կիևի իշխանությունները նման ցանկություն չունեն»,- ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերում «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: