Շոտլանդիայում դրոններից պաշտպանության համակարգերի կենտրոն կկառուցվի
Շոտլանդիայում կկառուցվի դրոններից պաշտպանության համակարգերի կենտրոն։
Պաշտպանական եւ հետախուզական տեխնոլոգիաների բրիտանական Raytheon ընկերությունը հայտարարել է՝ Ուկրաինայում պատերազմը ընդգծում է անօդաչու թռչող սարքերի սպառնալիքը: Էլեկտրոնային պատերազմի համակարգերի ընկերության նախագահ Անաբել Ֆլորեսը BBC-ին ասել է՝ «էժան լազերների պահանջարկը, որը կարող է դիմակայել անօդաչու թռչող սարքերի, հրթիռների եւ ականանետների ասիմետրիկ սպառնալիքներին, կտրուկ աճում է»։