Բաղդասարյանի Դուբայի «փարթին» ընդդեմ դամբուլի կոմպոտի
Արթուր Բաղդասարյանը կուսակիցներով ու հարազատներով Դուբայում է: Ամուսանանում է Արթուր Բաղդասարյանի որդին, նրա հարսը` Բելաջո խանութի սեփականատեր, ոճաբան Մերին է, հարսանիքի քավոր-հովանավորն է պատվավոր մալիշկացի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Դուբայասեր Արթուր Բաղդասարյանը մինչ ճոխ հարսանիք է անում, իրեն պատկանող Հ3 հեռուստաըներկության աշխատակիցները բունտ են անում ՝ «տվեք մեր փողերը» կարգախոսով: Իսկ նրան պատկանող Հայասի գործարանի աշխատակիցներն էլ ամեն շաբաթ ասում են ՝ պահեք ձեր դամբուլի կոմպոտն ու ջեմերը ձեզ` մեզ տվեք մեր փողերը: Բաղդասարյանին պատկանող «Հայասին»` ըստ որոշ լուրերի, ավելի քան տասներկու միլիոն դոլարի պարտք է կուտակել:
Հետևաբար ի՞նչ իմաստ ուներ Բաղդասարյանի Դուբայի «փարթին». միգուցե ոճաբան հարսն է իր ճաշակը թելադրել, կամ էլ Արթուր Բաղդասրայանը Հայաստանում խորտակվելուց հետ փորձում է Արաբ շեյխերի մոտ գտնել իր տնտեսական կամ քաղաքական հանգրվանը:
Իսկ, եթե լուրջ` Դուբայում «փարթիի» համար ծախսված փողերով Արթուր Բաղդասարյանը կարող էր իր պարտքերը փակել ու տհաճ իրավիճակից դուրս գալ: