Եվրոպայի ազատ ըմբշամարտի պատանեկան առաջնությունում մեր հավաքականի անդամները 5 մեդալ են նվաճել
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեց Եվրոպայի ազատ ըմբշամարտի պատանեկան (կրտսեր տարիքի) առաջնությունը: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։
Հայաստանի 12 պատվիրակներից հինգը դարձավ մեդալակիր:
Արծաթե մեդալով հայրենիք կվերադառնան Գագիկ Ղազարյանը (44 կգ), Հայկ Ավանեսյանը (57 կգ ) և Սահակ Հովհաննիսյանը (75 կգ ): Նրանց թիմակիցներ Արմեն Պապիկյանը (38 կգ) և Տիգրան Ըխտոյանը (48 կգ ) գրավեցին երրորդ տեղը և արժանացան բրոնզե պարգևի:
Մրցագորգերը տրամադրվել են հունահռոմեական ըմբշամարտի մասնակիցներին: