Էրդողանը բարձր է գնահատել տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը զարգացնելու Թեհրանի քաղաքականությունը
Թուրքիան նպատակ ունի զարգացնել համագործակցությունը Իրանի հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում իր իրանցի գործընկեր Իբրահիմ Ռաիսիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Թուրք առաջնորդի խոսքով՝ Թեհրանում ընթացող բանակցությունները զգալի ներդրում կունենան Թուրքիայի և Իրանի միջև միջպետական հարաբերությունների զարգացման գործում, հայտնում է Anadolu-ն։
Էրդողանը բարձր է գնահատել տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը զարգացնելու պաշտոնական Թեհրանի քաղաքականությունը։