Իրանն ու Թուրքիան մի շարք համատեղ փաստաթղթեր են ստորագրել
Թեհրանի Սադաբադ պալատում նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իբրահիմ Ռայիսիի ներկայությամբ տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի միջկառավարական փաստաթղթերի ստորագրման արարողությունը։
Այս մասին հայտնում է Anadolu-ն:
Նշվում է նաև, որ փաստաթղթերը ստորագրել են երկու երկրի մի շարք գերատեսչությունների ղեկավարներ։