Սի Ցզինպինը հրավերներ չի ուղարկել Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի առաջնորդներին. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրավերներ չի ուղարկել Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի առաջնորդներին՝ աշնանը Պեկին այցելելու համար, ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիջյանը։
«Ես չգիտեմ, թե որտեղից են նրանց լրատվամիջոցներին այս տեղեկությունը: Ես կարող եմ ձեզ ասել, որ դա կեղծ տեղեկատվություն է», - մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը:
Ավելի վաղ հոնկոնգյան South China Morning Post թերթը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Սի Ցզինպինը հրավիրել է ԵՄ չորս երկրների առաջնորդներին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նոյեմբերին այցելել Պեկին: