ԱՄՆ-ը խստորեն կպատժի երկրներին՝ միջազգային տնտեսական կարգը խախտելու համար
ԱՄՆ-ը խստորեն կպատժի երկրներին, մասնավորապես Ռուսաստանին, միջազգային տնտեսական կարգը խախտելու համար, Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։ Հաղորդագրությունը տարածել է Reuters-ը։
«Ռուսաստանը տնտեսական ինտեգրացիան վերածել է զենքի»,- ասել է նա։ Իր ելույթի ժամանակ նա կոչ է արել բոլոր երկրներին միավորվել՝ աջակցելու Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։
Ամերիկացի նախարարը կորեացի պաշտոնյաներին հորդորել է համագործակցել այլ երկրների հետ՝ ռուսական նավթի գինը սահմանափակելու համար։