Ոստիկանությունը կրկին ստուգում է` Մանվել Գրիգորյանը ծեծե՞լ է, թե ոչ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` հրապարակված տվյալները ստուգելու և իրավական ընթացք տալու համար:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից newspress.am –ին տեղեկացրեցին, որ դեպքը ստուգման փուլում է: Ավելի վաղ ոստիկանության Էջմիածնի բաժնում նյութեր էին նախապատրաստվել, կրկին մամուլի հրապարակումների հիման վրա, սակայն Հրաչիկ Աբգարյանը ներկայացել է ոստիկանություն և նշել, որ Մանվել Գրիգորյանը իրեն ծեծի չի ենթարկել:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարկումների՝ Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի քսանին ծեծի էր ենթարկել Էջմիածնի նախակին քաղաքապետին մեքենան սխալ վայրում կայանելու համար: