Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Բաքուն ու Անկարան երբեք չեն «հագենալու» պահանջներ ներկայացնելուց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պատերազմի ավարտից հետո Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները գլխավորապես տեղափոխվել են դիվանագիտական պայքարի դաշտ։ Այստեղ պետք է ի նկատի ունենալ, որ հիմնախնդրի դիվանագիտական կարգավորումը պետք է տեղի ունենար հատուկ դրա համար 1997 թվականին ստեղծված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մադատի ներքո։ Սակայն այն իրողության պայմաններում, երբ Ադրբեջանն առանց միջազգային դիմադրության հանդիպելու ագրեսիա իրականացրեց Արցախի նկատմամբ՝ ձգտելով ռազմական ճանապարհով հիմնախնդրի միակողմանի լուծում պարտադրել, Մինսկի խմբի համանախագահության նշանակությունը երկրորդական պլան մղվեց։

Դրան էլ այս տարի գումարվեց այն հանգամանքը, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների և Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրացման ֆոնին Մինսկի խմբի համանախագահության միասնական գործունեությունը կասկածի տակ է դրվել։ Անգամ համանախագահները չեն շփվում միմյանց հետ։ Եվ այս ֆոնին շատ հետաքրքիր է հայկական կողմի դիրքորոշումը։ ՀՀ իշխանությունները յուրաքանչյուր առիթի պնդում են, թե հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, սակայն իրենց գործողությունները ցույց են տալիս, որ համաձայնում են բանակցել համանախագահության ինստիտուտը շրջանցող ձևաչափերում։ Հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումները կազմակերպելու և կողմերին սեղանի շուրջ նստեցնելու հարցում արդեն տարբեր կողմերից միջնորդական դերակատարություն ստանձնելու փորձեր են կատարվում։

Օրինակ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպումներն ինչ-որ ժամանակ կարող են կազմակերպվել Ռուսաստանի միջնորդությամբ, ապա որոշ ժամանակ անց նախաձեռնությունը կարող է անցնել ԵՄ-ին՝ ի դեմս Շառլ Միշելի միջնորդական ջանքերի։ Միևնույն ժամանակ, տեսանելի է, որ Թուրքիան ևս մեծ ջանքեր է ներդնում հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումներն իր միջնորդությամբ անցկացնելու ուղղությամբ։ Անկարայի նպատակն է, որ կոնկրետ ազդեցություն ունենա Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող դիվանագիտական գործընթացի վրա՝ այն այլ հարթակ տեղափոխելու միջոցով, օրինակ՝ Արցախյան հիմնախնդիրը դարձնել տարածաշրջանային «3+3» համագործակցության ձևաչափի քննարկման հարց։

Մյուս կողմից էլ՝ նկատելի է, որ հարևան Վրաստանը ևս փորձում է որոշակի միջնորդական դերակատարություն ստանձնել։ Օրինակ՝ անցյալ տարի վրացական կողմը միջնորդել էր 15 հայ գերիների վերադարձի համար։ Իսկ վերջերս էլ Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլ յա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի վերաբերյալ կողմերի մեկնաբանությունները աչքի են ընկնում ակնհայտ տարբերություններով։ Հայաստանի և Ադրբեջանի մեկնաբանություններում միայն ստանձնած պարտավորությունների կատարման և մտքերի փոխանակման մասին կետն է, որի շուրջ կողմերի դիրքորոշումները համընկնում են, սակայն այս հանգամանքը առկա հակադրությունների ֆոնին այնքան անկարևոր է, որ դրա մասին կարելի էր և չնշել։

Ընդհանուր առմամբ, այս իրողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները շատ հեռու են միմյանցից։ Եթե նայում ենք արտգործնախարարների հանդիպման մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, ապա կարող ենք նկատել, որ Բաքուն փորձում է հասնել Արցախի վերջնական հայաթափմանը, քանի որ պահանջում է, որ Արցախից դուրս գան հայկական զինված ուժերը։ Բանակցային փորձը ցույց է տալիս, որ եթե ադրբեջանական կողմի որևէ պահանջին էլ տեսականորեն հայկական կողմը համաձայնում է, ապա Բաքուն անընդունելի նոր պահանջներ է առաջ քաշում։ Օրինակ՝ երբ հայկական կողմը որոշեց իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողը, դրան հետևեց Արցախից հայկական զինված ուժերը դուրս բերելու պահանջը։ Այսինքն, Բաքուն երբեք չի բավարարվելու պահանջներ ներկայացնելուց։ Եթե Մինսկի խմբի համանախագահությունը փորձում էր Արցախյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքների շրջանակներում կողմերի մոտեցումների համընկնման համար պայմաններ ստեղծել, ապա այս կառույցի անգործությունը թույլ է տալիս Բաքվին անտեսել բոլոր միջազգային նորմերը և գործել կամայականորեն։ Ինչպես տեսնում ենք, բանակցային հարթակում Ադրբեջանն իրեն այնքան սանձարձակ է պահում, որ փորձում է մեկը մյուսի հետևից զիջումներ կորզել Հայաստանից։

Իսկ այս ընթացքում մեր իշխանությունները ամեն կերպ փորձում են տպավորություն ստեղծել կողմերի դիրքորոշումների մոտեցման մասին։ Իրականում ՀՀ իշխանությունների զիջողականությունն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ մեր ներքին հարցերում նրանք առաջնորդվում են թուրք-ադրբեջանական տանդեմի թելադրանքով կամ առնվազն ցանկություններով։ Օրինակ՝ տեղեկություն է շրջանառվում, թե իշխանությունների կողմից հրահանգ է տրվել, որ ճանապարհներին տեղադրված խաչերը հեռացվեն։ Խոսքը հատկապես վերաբերում է սահմանամերձ ճանապարհներին։

Փորձ է կատարվում այդ քայլը արդարացնել գեղագիտական հիմնավորումներով, բայց մարդկանց շրջանում խորանում են կասկածները, թե այդպիսով քայլեր են կատարվում Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկություններին ընդառաջ. բա որ ճանապարհները բացվեն, թուրքերն ու ադրբեջանցիները գան Հայաստան, կամ անցնեն Հայաստանով, խաչե՞ր պիտի տեսնեն: Այ, այ, այ... Այդ տրամաբանությամբ գուցե մի օր էլ եկեղեցիների վրայի խաչե՞րը հանել տաք... Այսպիսի քաղաքականության շրջանակներում է նաև, որ մեր իշխանությունները ավելի մեծ ջանասիրությամբ են քաղաքական հալածանքների ենթարկում այն մարդկանց, ովքեր «թթու խոսք» են երբևէ ասել Ադրբեջանի ու Թուրքիայի հասցեին, բարձրաձայնել Ադրբեջանի ու Թուրքիայի հանցագործությունների մասին, եղել են Հայկական հարցի միջազգայնացման ջատագովներից և այլն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: