Էրդողանը, Չավուշօղլուն և Հուլուսի Աքարը մեկնել են Իրան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Իրան, հայտնում է Anadolu-ն։
Նախագահ Էրդողանին ուղեկցում են ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և այլ պաշտոնյաներ։
Այսօր Թեհրանում տեղի կունենա Թուրքիայի և Իրանի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի յոթերորդ հանդիպումը՝ նախագահներ Էրդողանի և Ռաիսիի նախագահությամբ։
Խորհրդի նիստում, որը տեղի կունենա համապատասխան նախարարների մասնակցությամբ, կքննարկվեն թուրք-իրանական հարաբերությունները բոլոր առումներով և կքննարկվեն քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկկողմ համագործակցության բարելավման ուղղությամբ։