Վաշինգտոնը չի անտեսի Ռուսաստանին օգնելու Պեկինի ոչ մի փորձ
«Վաշինգտոնը չի անտեսի Ռուսաստանին օգնելու Պեկինի ոչ մի փորձ և համապատասխան կանխարգելիչ միջոցներ կձեռնարկի»։ Այս մասին երկուշաբթի՝ հուլիսի 18-ին, հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք հրապարակայնորեն հայտնել ենք, որ Չինաստանից սպառազինության տրամադրումը կամ ցանկացած օգնություն՝ շրջանցելու Ռուսաստանի աննախադեպ պատժամիջոցները, արտահանման վերահսկողությունը կամ Մոսկվայի դեմ սահմանված այլ ֆինանսական միջոցները շատ թանկ կարժենա։ Այս հարցով մենք աշխատում ենք աշխարհի տասնյակ երկրների հետ»,- մեջբերում է «Իզվեստիան»։
Փրայսը նշել է, որ այս պահին Պեկինից խախտումներ չեն եղել, սակայն պետությունները շարունակում են հետևել իրավիճակի զարգացմանը։