Ավստրիան չի պատրաստվում միանալ ՆԱՏՕ-ին. Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը խոսել է ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ծրագրերի մասին, գրում է Pravda-ն։
Նրա խոսքով, Ավստրիան չի պատրաստվում միանալ դաշինքին՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի օրինակով։
«Ավստրիան հավատարիմ է ԵՄ-ի համատեղ քաղաքականությանը միջազգային և անվտանգության ոլորտներում, ինչպես նաև նախատեսում է ավելի շատ ներդրումներ կատարել սեփական պաշտպանության համար»,–գրում է թերթը։