Փաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Հասարակություն

2022-ի հունվար–հունիսին 2021-ի համեմատ, կտրուկ աճել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զինծառայողների մահվան դեպքերը

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում 2022 թ․-ի առաջին կիսամյակում գրանցվել է 30 զինծառայողի մահվան դեպք, որից 9-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում, 7-ը՝ ավտովթար, 7-ը՝ առողջական խնդիրներ, 4-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել, 2-ը՝ սպանություն, 1-ը՝ դժբախտ պատահար:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև պաշտոնական կառույցներին (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե) ՀՔԱՎ հարցումների պատասխանների հիման վրա:

Համեմատության համար հիշեցնենք, որ 2021 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ զինված ուժերի 29 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել, որից 9-ը՝ ավտովթարի, 8-ը՝ առողջական խնդիրների, 4-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ ինքնասպանության, 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ սպանության հետևանքով են։

Նկատենք, որ 2022 թվականի առաջին կիսամյակում սպանության և ինքնասպանության դեպքերը 6-ն են (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5-ը): Ինքնասպանության և սպանության դեպքերի վիճակագրությունը, ինչպես նախկինում, այժմ ևս շարունակում է մնալ մտահոգիչ։

Համեմատելով 2021 և 2022 թթ. հունվար-հունիս ամիսներին մահվան դեպքերի պատճառները՝ արձանագրում ենք, որ 2022 թվականին կտրուկ աճել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերը, և նվազել են առողջական խնդիրների և դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքերը:

2022 թ-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքեր արձանագրվել են թե ժամկետային, թե պայմանագրային զինծառայողների, թե սպաների շրջանում։ Առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքեր արձանագրվել են պայմանագրային զինծառայողների ու սպաների շրջանում, ավտովթարի հետևանքով՝ պայմանագրային զինծառայողների, սպաների և ենթասպաների շրջանում, դժբախտ պատահարի հետևանքով՝ միայն սպաների շրջանում, իսկ ինքնասպանության հետևանքով մահվան դեպքեր՝ միայն ժամկետային և պահեստազորային զինծառայողների շրջանում։

Ի դեպ, որպես կանոն, առողջական խնդիրների և ավտովթարի հետևանքով զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվում։

ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԱՎ-ին չի տրամադրել զինծառայողների անունների, ծառայության տեսակի, դեպքերի տարածաշրջանի վերաբերյալ տվյալներ: Ի դեպ, 2021 թվականի հուլիս ամսից հետո ՀՀ ՔԿ ՀՔԱՎ գրություններին ի պատասխան տրամադրվում է միայն հայցվող տեղեկությունների մի մասը, ինչն անհասկանալի է, քանի որ նմանատիպ բովանդակությամբ տեղեկությունը մի ժամանակահատվածի դեպքում տրամադրվում է, մյուսի դեպքում հանդիսանում է գաղտնի։ Ի դեպ, պաշտպանական գերատեսչությունից տեղեկությունների տրամադրման և գաղտնիության բարձր մակարդակի հարցին ՀՔԱՎ-ը 2021 թ․-ին առավել մանրամասն անդրադադարձել է «ՀՀ պաշտպանության նախարարության վարքագիծը տեղեկությունների տրամադրման հարցում» տեղեկանքում։

Նշենք, որ 2022 թ. արձանագրված մահացության դեպքերից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրվել է դեպքերի 30%-ը, իսկ 70 %-ը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում, մասնավորապես՝ 23 %-ը ավտովթարի հետևանքով, 23%-ը առողջական խնդիրների, 13%-ը ինքնասպանության, 7 %-ը սպանության, 3%-ը դժբախտ պատահարի։

Քանի որ ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերն ավելի շատ են և հատկապես առողջական խնդիրների, ինքնասպանության, սպանության պատճառով, ակնհայտ է, որ մինչ վարժական հավաքներին անձանց ներգրավելը, ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները չեն իրականացնում պահեստազորայինների առողջական վիճակի պատշաճ և համալիր բուժզննություն, զինվորական ծառայության համար պատշաճ կարողությունների ուսուցում, պատրաստվածություն, զինծառայողների անվտանգության պահպահմանն ուղղված միջոցներ, որոնք հանգեցնում են նման իրավիճակի, երբ զինծառայողները մահանում են կամ ծառայակիցների կողմից մարտական ծառայության կանոնների խախտման, կամ որևէ պատճառով ինքնասպանություն գործելու կամ նախկինում ունեցած հիվանդության հետևանքով։ Այս մասին պարբերաբար հայտնել են ՀՔԱՎ-ին 2020 թ. պատերազմից սկսած մինչ օրս։