Կրակոցներ ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ-ի Գրինվուդ քաղաքում տղամարդը եկել է առևտրի կենտրոն և գնդակահարել երեք մարդու, ովքեր գտնվում էին ֆուդ-կորտում։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ դրանից հետո նրան սպանել է ականատեսը, ով իր հետ զենք է ունեցել։
Տեղի ոստիկանության բաժնի ղեկավար Ջիմ Իսոնի խոսքով՝ հրացանով զինված տղամարդը կրակ է բացել Գրինվուդ պարկի կենտրոնում։ Ընդհանուր առմամբ, չորս մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել։
Ինդիանապոլիսի ոստիկանությունը աշխատում է այլ գործակալությունների հետ՝ օգնելու տեղական իրավապահներին հետաքննության մեջ: