Պեսկովը նշել է Պուտինի՝ Իրան այցի հիմնական նպատակները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումների ժամանակ կարծիքներ կփոխանակի ամենակարևոր խնդիրների վերաբերյալ։
«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պուտինի` Թեհրան այցի նախօրեին Իրանի պետական ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ այցի հիմնական նպատակը գագաթնաժողովին մասնակցելն է։
«Սա շատ կարևոր ձևաչափ է, որը ցույց է տվել իր կենսունակությունը, և միակ միջազգային ձևաչափն է, որն իսկապես նպաստում է սիրիական կարգավորմանը»,- ասել է Պեսկովը։
Բացի այդ, նախատեսվում են Պուտինի առանձին հանդիպումներ նախագահ Ռաիսիի և նախագահ Էրդողանի հետ։
«Հուսով ենք, որ սա շատ հարուստ երկխոսություն կլինի։ Իհարկե, մենք հնարավորություն կունենանք քննարկել երկկողմ հարաբերությունները, առաջին հերթին՝ առևտրատնտեսական կապերը և՛ Իրանի, և՛ Թուրքիայի հետ»,- ասել է Պեսկովը: