Ուկրաինայում «հատուկ գործողության» ավարտի համար հստակ ժամկետներ չկան. Պեսկով
Ուկրաինայում «հատուկ գործողության» ավարտի համար հստակ ժամկետներ չկան, այն կավարտվի, երբ իրագործվեն դրա բոլոր նպատակները. Իրանի ռադիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք կասկած չունենք, որ հատուկ ռազմական գործողությունը կավարտվի իր բոլոր նպատակներին հասնելուց հետո։ Հստակ ժամկետներ չկան, գլխավորն այս գործողության արդյունավետությունն է»,- ասել է Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։