Լիզ Թրասը հայտարարել է, որ պատրաստ է զրուցել Վլադիմիր Պուտինի հետ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետի միակ թեկնածուն, ով հայտարարել է G20-ում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։ Երկրորդ հեռուստաբանավեճի մյուս թեկնածուները հայտարարել են, որ չեն հանդիպելու Ռուսաստանի նախագահի հետ, հայտնում է The Independent-ը։
«Ես պատրաստ եմ ուղղակիորեն խոսել Պուտինի հետ և նրան հրավիրել զրույցի»,- ասել է Թրասը բանավեճում:
Միջազգային առևտրի գծով փոխնախարար Պենի Մորդոնտը ասել է, որ ինքը ոչ մի դեպքում չի հանդիպի Ռուսաստանի նախագահի հետ: Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի նախագահ Թոմ Թուգենդհաթը կարծում է, որ սխալ է հիմա նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը հիշեցրել է, որ G20-ի ֆինանսների նախարարների հանդիպմանը բոյկոտել է ռուսական կողմի մասնակցությունը։