Բայրամովի և Դոնֆրիդի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հուլիսի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի միջև։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ընթացիկ տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր ուղղությունների շուրջ։
Կարեն Դոնֆրիդը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին ուղիղ հանդիպումը Թբիլիսիում և ընդգծել ուղիղ շփումների շարունակականության կարևորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։