ՆԱՏՕ-ի հրահանգիչները մարտի դաշտում ուղղորդում են Ուկրաինայի զինված ուժերի. Լավրով
ՆԱՏՕ-ի հրահանգիչները արդեն ուղղորդում են Ուկրաինայի Զինված ուժերի և ազգայնական գումարտակների գործողությունները անմիջապես մարտադաշտում: Այս մասին ասվում է «Իզվեստիա» թերթի համար երկուշաբթի օրը հրապարակված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հոդվածում։
«ՆԱՏՕ-ի հրահանգիչները, ըստ երևույթին, ուղղորդում են Ուկրաինայի զինված ուժերի և ազգային գումարտակների գործողությունները ուղղակիորեն տեղում: Հուսով եմ, որ եվրոպացիների մեջ կան պատասխանատու քաղաքական գործիչներ, ովքեր գիտակցում են, թե ինչ հետեւանքներով է սա հղի»,- ասել է Լավրովը: