Սաստիկ շոգի հետևանքով Իսպանիայում 200-ից ավելի մարդ է մահացել
Իսպանիայում սաստիկ շոգի հետևանքով 5 օրվա ընթացքում 200-ից ավելի մահ է գրանցվել, հայտնել է EFE գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ հուլիսի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում օդի չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով 237 մարդ է մահացել։
Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը երկրի շրջանների մեծ մասում եղանակի հետ կապված վտանգի «դեղին» և «նարնջագույն» մակարդակ է սահմանել, իսկ առանձին նահանգներում ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ։
Ըստ եղանակային կանխատեսումների, երկրում օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 45 աստիճան։