ՖԻՖԱ-ն պաշտոնապես պաշտոնանկ է արել իր գլխավոր քարտուղարին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնապես հայտարարել է Բրազիլիայում կայացած ԱԱ-2014-ի տոմսերի անօրինական վաճառքի մեջ կասկածվող Ժերոմ Վալկեին ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին:
2015-ի hոկտեմբերին Վալկեն 90 օրով զրկվել էր իր լիազորություններից, իսկ օրեր առաջ այդ պատժամիջոցը երկարաձգվեց եւս 45 օրով:
Ժերոմ Վալկեին 2007թ-ից ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարը: Նրան ժամանակավորապես կփոխարինի Մարկուս Կատները: