Արուսյակ Ալեքսանյանը «Կալանք տվող» դատավոր է և պատահական չէ, որ քննում է հատկապես քաղաքական հնչեղության գործերով վարույթները. 168.am
168.am-ը գրում է. երեկ շատ խոսվեց, որ ցավալիորեն դատական նիստի ընթացքում կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորը նախկին քննիչ Արուսյակ Ալեքսանյանն է:
Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը կալանավորվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, որն ազգամիջյան թշնամանք հրահրելու հանցակազմն է, ըստ էության ոչ վերաբերելի հոդված Արմեն Գրիգորյանի արարքին:
Մինչդեռ այդ հոդվածով մեղադրվող Սաշիկ Սուլթանյանը, ով իսկապես թշնամանք էր տարածել հայ և եզդի ժողովուրդների միջև, մի օր անգամ կալանավորված չի եղել, որևէ պատասխանատվության չի կանչվել նաև արցախահայության նկատմամբ ատելություն ու թշնամանք տարածող Նիկոլ Փաշինյանի որևէ աջակից:
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանն իր աշխատանքային կենսագրության զգալի հատվածում քննիչ է եղել, աշխատել է թե Քննչական կոմիտեում, թե Հատուկ քննչական ծառայությունում: Ինքն իրեն համարել է համարձակ քննիչ:
Դատավոր է դարձել 2021թ. հոկտեմբերի 20-ին՝ նշանակվելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, քննելով մինչդատական վարույթի գործեր: Ինչպես ընդունված է ասել՝ «կալանք տվող» դատավոր է:
Արուսյակ Ալեքսանյանը, ըստ էության, այդպիսին է բառի բուն իմաստով: Պատահական չէ, որ հատկապես քաղաքական հնչեղության գործերով վարույթները քննում են կամ ինքը, կամ Դավիթ Արղամանյանը: Ըստ էության նրանց մոտ բոլորովին վատ չի ստացվում մարդուն կալանավորելը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: