Ալիևը ԱՄՆ-ի Ազգային անվտանգության եվրոպական բաժնի տնօրենի հետ քննարկել է ԼՂ խնդիրը
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական բաժնի գլխավոր տնօրեն Չարլզ Քափչանին: Տեղեկացնում է oxu.az կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ հակամարտության, Ադրբեջան-Հայաստան լարված հարաբերությունների ուղղությամբ հարցեր:
Ըստ տեղեկությունների` քննարկվել են երկկողմանի կարևորություն ունեցող հարցեր: Քննարկվել են տարածաշրջանային էներգետիկ հարցերը և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու էներգետիկ և անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Կարևորվել է միջազգային ահաբեկչության ուղղությամբ պայքարը և ադրբեջանական խաղաղապահ ուժերի Աֆղանստանում ծառայության շարունակումը: