«Այ ագ...., ավտոդ հանի». պարեկը վիրավորել է նորակոչիկի մորը. նոր մանրամասներ` զորամասում տեղի ունեցած ծեծկռտուքից
Newspress.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող զորամասում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին, որը տեղի է ունեցել նորակոչիկների ծնողների և պարեկների միջև։ (Ծնողները եկել էին մասնակցելու իրենց որդիների երդման արարողությանը):
Վիճաբանությունը տեղի է ունեցել պարեկների ոչ մասնագիտական մոտեցման ու անկիրթ պահվածքի պատճառով։
Պարեկներն արհեստական խցանումներ են առաջացրել զորամասի մոտ։ Երևի թե իրենց անելանելի վիճակից ելնելով, պարեկներից մեկը, նորակոչիկի մորն ագրեսիվ տոնով ասել է, որ հանի մեքենան։ Իսկ երբ վերջինս չի կարողացել, պարեկը բղավել է նրա վրա, ասելով. «Այ ագառկա, ասում եմ հանի՛ ավտոդ»:
Նրա ձայնի վրա կնոջ նորակոչիկ որդին է մոտեցել և մյուս հարազատներն ու դեպքի վայրում գտնվող ծնողներ։ Տղամարդիկ վեճի մեջ են մտել պարեկների հետ, ինչի արդյունքում էլ նրանք արցունքաբեր գազ են կրակել օդ։
Ինչպես արդեն գրել էինք, արցունքաբեր գազից պարեկներն իրենք են թավալվել գետնին։
Վեճին միջամտել են ոստիկաններ ու ՊՆ աշխատանիցներ, ովքեր հարթել են իրավիճակն ու ծնողներին խնդրել չբողոքել։