Չինաստանում կորոնավիրուսը մեծ թափ է հավաքում
Չինաստանում գրանցվել է COVID-19-ի բռնկում: Վարակների օրական թիվը հասել է իր ամենաբարձր մակարդակին վերջին յոթ շաբաթվա ընթացքում։ Համաճարակը գրանցվել է երկրի կենտրոնական, հյուսիսարևմտյան և հարավային նահանգներում, հայտնում է Bloomberg-ը։
Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ Չինաստանը հուլիսի 15-ին հաղորդել է 450 վարակման մասին, ինչը մայիսի 25-ից ի վեր ամենաշատն է, վարակի մեծ մասը գրանցվել է Անհույում և Գանսուում:
Շանհայում, որը վերապրել է մեկշաբաթյա համաքաղաքային կարանտին, գրանցվել է 33 դեպք։