Իրանցի հրահանգիչները սկսել են ռուս զինվորականներին սովորեցնել իրանական ԱԹՍ-երի շահագործումը
Իրանցի հրահանգիչները սկսել են ռուս զինվորականներին սովորեցնել իրանական մարտական անօդաչու թռչող սարքերի շահագործումը: Դասընթացը տեղի է ունենում Սիրիայի տարածքում, հայտնում է իսրայելական Debka կայքը, որը մասնագիտացած է անվտանգության հարցերում։
Հուլիսի 12-ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Իրանը մտադիր է Ռուսաստանին մատակարարել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ հարձակվողական: ԱՄՆ-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Իրանը պատրաստ է Ռուսաստանին ոչ միայն հարձակողական անօդաչու թռչող սարքերի նավատորմ մատակարարել, այլև պատրաստել դրանք Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։
Իրանը հերքում է այս լուրերը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահի Իրան կատարած այցի ընթացքում անօդաչու թռչող սարքերի թեման չի քննարկվի։