Սերգեյ Շոյգուն ստուգումներ է իրականացրել զորքերի շրջանում
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է «Հարավ» և «Կենտրոն» զորքերի խմբավորումները, որոնք մասնակցում են Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությանը»։
«Ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը անհրաժեշտ հանձնարարականներ է տվել՝ մեծացնել խմբավորումների գործողությունները բոլոր օպերատիվ տարածքներում, որպեսզի բացառվի Կիևի ռեժիմի՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և Դոնբասի բնակավայրերի բնակիչների վրա հրթիռային և հրետանային հարվածներ հասցնելու հնարավորությունը»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։